Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Դա գործարք էր, և ոչ թե հումանիտար օգնություն կամ աջակցություն

Դա գործարք էր, և ոչ թե հումանիտար օգնություն կամ աջակցություն
30.08.2023 | 08:20

Թաթուլ Հակոբյանը հայերի և թուրքերի միջև հումանիտար խնդիրներում համագործակցության պատմական անցյալից դեպքեր ներկայացնելիս վկայակոչում է նաև այն փաստը, որ 1992 թ. ես, որպես ՀՀ վարչապետ, հանրապետությունում շրջափակման պատճառով հացահատիկի խիստ պակասի պայմաններում, դիմել եմ Թուրքիայի իմ գործընկերոջը՝ վարչապետ Դեմիրելին Հայաստանին հացահատիկ տրամադրելու խնդրանքով։

Միանգամայն ճիշտ է Թաթուլ Հակոբյանը՝ ես դիմել եմ Թուրքիայի վարչապետին, բայց ո՛չ հումանիտար լարվածությունը մեղմելու նպատակով մարդասիրական օգնություն ցույց տալու խնդրանքով, այլ առաջարկությամբ՝ Հայաստանին հացահատիկ ձեռք բերելու համար տրված Եվրամիության 37 մլն էքյու վարկի տնօրինումը Թուրքիային զիջելու դիմաց տրամադրել համապատասխան քանակի ցորեն՝ իրենց պաշարներից։

Ես այդ գործարքը, այն էլ տարիների հեռավորությունից, գնահատում եմ որպես երկուստեք շահավետ և ձեռնտու նաև քաղաքական առումով, բայց դա գործարք էր, և ոչ թե հումանիտար օգնություն կամ աջակցություն։

Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ նախկին վարչապետ

Դիտվել է՝ 2153

Մեկնաբանություններ